Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը․ Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ

Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը։

Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց Բագրատ Սրբազանը։

«Նիկոլ Փաշինյան, ունեիր հնարավորություն, սեփական կարգով ուրախություն պատճառեիր այս ժողովրդին, բայց որոշեցիր այլ ճանաօարհով գնալ։ դե գիտես, լավ էլ ճանաչում ես ինձ։

Պարզապես ժամանակ ես ձգում, կարող էիր մի օրով վերջացնել հարցը։ Մայիսի 9-ին ասեիր ժողովուրդ գողացել եմ, վերադարձնում եմ։  Չուզեցիք, շատ լավ, դու համառ մենք ձեզնի համառ։

Ժամանակ էլ չեմ ավելացնելու, վերջացելա ժամանակը, չկա ժամանակ։ 

Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը։ 3 խմբակցությունների հետ կքննարկենք այդ գործընթացը կազմակերպելը։ Կտեսնենք` ինչ ճանապարհով։

Եթե արձագանքը շարունակում է նույնը մնալ, մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու»,-ասել է նա։