Հայաստանի կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում համացանցից գրոհների

Համակարգիչը համացանցից վարակած մեկ աշխատակցի անփութության պատճառով վնասաբեր օբյեկտը կարող է տարածվել ընկերության ամբողջ ցանցով

Հայաստանի այն կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականին ենթարկվել են համացանցից գրոհների, կազմել է 18.38%` 2017 թվականի 17.80%-ի փոխարեն։  Նամն տվյալներ է հրապարակել ց-ի Հայաստանի ներկայացուցչությունը։

Ադրբեջանում նույնպես գրանցվել է նման գրոհների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժնի աճ՝ 16.79%-ից մինչև 2018 թվականի 18,15%, իսկ Վրաստանում այդ ցուցանիշը նվազել է 18.58%-ից մինչև 15.35%։

Վեբ-գրոհները կորպորատիվ օգտատերերի համար վտանգավոր են նրանով, որ իր համակարգիչը համացանցից վարակած մեկ աշխատակցի անփութության պատճառով վնասաբեր օբյեկտը կարող է տարածվել ընկերության ամբողջ ցանցով։ Չարագործները նման կերպ կարող են գողանալ ոչ միայն դրամական միջոցներ, այլև արժեքավոր տեղեկատվություն և փաստաթղթեր, կանգնեցնել բիզնես-գործընթացները, ինչը նաև հղի է ընկերության հեղինակության կորստով։

Փորձագետները համացանցից գրոհներից պաշտպանվելու և վերոնշյալ հետևանքները կանխարգելելու նպատակով  կորպորատիվ օգտատերերին խորհուրդ են տալիս ընկերության ցանցի բոլոր համակարգիչներում և այլ սարքերում տեղադրել հուսալի հակավիրուսներ, աշխատակիցներին մշտապես սովորեցնել տեղեկատվական անվտանգության կանոնները և անհրաժեշտության դեպքում սահմանափակել համացանցից օգտվելու նրանց հնարավորությունները։