Ութոտնուկը հարձակվել է դայվինգով զբաղվող տղամարդու վրա

Համառ ութոտնուկից ազատվելու համար տղամարդը ծախսել է մոտ 3 րոպե

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է Իտալիայում դայվինգով զբաղվող տղամարդը փորձում ազատվել իրեն կպած ութոտնուկից:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ջրային կենդանին կիպ փաթաթվել իտալացու մեջքին՝ շարունակելով նրա վրա մնալ անգամ այն բանից հետո, երբ տղամարդն արդեն դուրս էր եկել ջրից:

Ի վերջո, համառ ութոտնուկից ազատվելու համար տղամարդը ծախսել է մոտ 3 րոպե: