Խոշոր վթար Սիսիանում

Nissan-ը գլխիվայր շրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր

Սյունիքի մարզում, փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04:15-ի սահմաններում Սիսիանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Գ.-ն իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TV 446 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: