Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց

Մանրամասներ
տավուշ

Այս պահին իրավիճակը խիստ լարված է Բագրատաշենի հատվածում:

Ակցիայի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության՝ ճանապարհը բացելու կոչերին։ Նրանց բերման են ենթարկում, տեղում են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը և այլոք։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը ոստիկանների հետ բախման հետևանքով վատացավ, նա ուշաթափվեց, ոմանք մարմնական վնասվածքներ ստացան։

Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց: