«Քանի ժամ է` հարսը սպասում է»․ տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար ․ Տեսանյութ

Մանրամասներ
տավուշ

Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։

Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք ոտքով անցնում այդ հատվածը։

Նշանդրեքի գնացողներն ասացին, որ Նոյեմբերյանից են գալիս, արդեն քանի ժամ է` հարսը սպասում է իրենց։

Հարցին, թե միանում են տավուշցիների պահանջին, նրանցից մեկը հակիրճ պատասխան տվեց. «Իհարկե»։

Հիշեցնենք, որ տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո, ի նշան բողոքի, փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։