Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և մերժում է ակնկալում ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին տեղեկատվության արտահոսքից հետո։ Այս մասին այսօր իր ամենշաբաթյան ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան չի զարմանա, եթե պարզվի, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Երևանին իսկապես պարտադրվել են ռուսական բազան և սահմանապահներին արևմտյան մասնագետներով փոխարինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրիտիկական ենթակառուցվածքների վերակողմնորոշման ծրագրեր»,- նշել է նա։
Ըստ Զախարովայի, Արևմուտքը փորձում է կոնֆլիկտ հրահրել․
«Արևմուտքը փորձում է վիճաբանություն ստեղծել Հարավային Կովկասում իրենց հարևանների միջև, իսկ Հայաստանին վերապահված է միայն գործիքի դերը, որով նրանք ցանկանում են նոր մեծ կրակ վառել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments