Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Թուրքիայի ղեկավարության համար ընկալելի և ընդունելի լինի, բայց նա նրանց պատմությունը չգիտի՝ ովքեր դավաճանել են իրենց ժողովրդին ու անցել Օսմանյան կայսրության սուլթանի կողմը, գլխատվել են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին։
Խոսելով ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու խնդրից՝ Նահապետյանը նշեց, որ Փաշինյանը սպասում է Արևմուտքի պատասխանին, նա չէ որոշում՝ գնա՞ Պուտինի երդմնակալությանը, թե՝ ոչ, Արևմուտքը պետք է ասի՝ ինչ անի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
0Comments