Վենետիկ այցելությունը կդառնա վճարովի

Առաջին փուլում 3 եվրո կգանձվի
Live24.am-ը ներկայացնում է

Վենետիկ քաղաքի պատմական կենտրոն մուտք գործելու համար վճար կսահմանվի: Այս մասին որոշում է կայացրել Վենետիկի խորհուրդը :

Նորարարությունը զբոսաշրջային հոսքը կանխելու հերթական փորձն է, որը յուրաքանչյուր տարի ողողում է քաղաքը։

«Այդ միջոցառումը կոչված է խթանել մեր քաղաքում քաղաքակիրթ զբոսաշրջության զարգացումը»,-ասել է խորհրդի անդամ Ջովանի Ջուստոն։

Նրա խոսքով՝ դեռևս վճար գանձվում է արտակարգ ընթացակարգով։ Մեկ տարվա ընթացքում տեղական իշխանությունները կհետևեն փոփոխություններին։

Առաջին փուլում 3 եվրո կգանձվի։ Ստացված միջոցները կօգտագործվեն քաղաքի ծախսերի համար, ներառյալ՝ աղբը հավաքելու, որը իրենցից հետո թողնում են զբոսաշրջիկները։