«Ծանր հանցագործությունները 90% աճել են, որովհետև օրենք ենք փոխել»․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

«Այն, որ մեզ մոտ, ըստ վիճակագրության, ծանր հանցագործությունները 90% ով աճել են կապված է օրենսդրական փոփոխության հետ։

Օրինակ՝ հանկարծամահության դեպքով հարուցվում է քրեական գործ։

Ընդ որում, դա արդարացված է, որովհետև լինում են դեպքեր, որ շատ նման է հանկարծամահության, բայց քրգործի շրջանակներում պարզվում է, որ սպանություն է տեղի ունեցել»։

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։