Լարսը մինչև ապրիլի 19-ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար

Մանրամասներ
լարս

Ժամանակավոր սահմանափակումներ կգործեն Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհատվածում։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։

«Ցերեկային ժամերին երթևեկությունը փակ կլինի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Սահմանափակումը կապված է Մլետա-Գուդաուրի հատվածում իրականացվող աշխատանքների հետ»,- նշել են դեպարտամենտում։

Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան: