Մուստաֆաևը կհանի և ատրճանակով կկրակի Մհեր Գրիգորյանի վրա

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզ ասել է, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովում սահմանազատումը Տավուշից սկսելու հարց չի քննարկվել, որոշում չի կայացվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետի ԱԺ ելույթին։

«Որևէ որոշում չկա, բայց էս մարդն Ադրբեջանի դեսպանի պարտականությունները ստանձնած՝ հայ ժողովրդին ամեն օր սպառնում ա։ Ադրբեջանը չի անելու ոչ մի բան, եթե անգամ ցանկանա ոչինչ չի անելու, որովետև Ադրբեջանի դիմացը նստած են Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը։ Ուղղակի քաղաքացին պետք է երեկ լսեր Արարատ Միրզոյանին։ Անհավասարակշիռ, վախեցած»,- ասաց Գեղամ Մանուկյանը ։

Նա բառացի մեջբերեց Աարատ Միրզոյանի խոսքերը, որ երեկ ասել է փակ նիստում․ «Մարդն էնքան վախեցած է, որ բառացի ասում է․ Պատկերացնում եք Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահի ներկայությամբ Մհեր Գրիգորյանը նստի և ասի, որ այդ տարածքները հետ չենք տալու։ Հանձնաժողովի ադրբեջանցի նախագահը կհանի և ատրճանակով կկրակի Մհեր Գրիգորյանի վրա։ Եթե մոտն էլ ատրճանակ չլինի, ադրբեջանցի զինվորները կկրակեն մեր զինվորների վրա։

էդ մարդը կարո՞ղ ա բանակցի։

Նիկոլ Փաշինյանը կարա՞ բանակցի, որ առավոտից գիշեր բայղուշի նման հայ ժողովրդին սպառնում ա։ Կարա՞ բանակցի։

Գլուխը ծռած, վիզը ծռած Ադրբեջանի, Թուրքիայի, մյուսի ներկայությամբ կանգնած մարդը կարա՞ բանակցի։

Ամենք քայլափոխի սուտ խոսող, ամեն րոպե ձեռքը թիկունքը քորող մարդը կարա՞ բանակցի»,- նշեց Գեղամ Մանուկյանը: