Էսկալացիայի վտանգ չեմ տեսնում. խաղաղության գործընթացին խանգարում են նաև Հայաստանի ներսում. Անդրանիկ Քոչարյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Այո, սահմանին կրակոցներ են եղել, ապակիներ են կոտրվել, ապակիները կնորոգենք եւ ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենա գնահատվելու հնարավորություն, նույնիսկ  ԵՄ դիտոդրների մակարդակով, հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Այս մասին, յսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չեն խանգարո՞ւմ՝ պատասխանեց, թե խանգարողները նաև Հայաստանի ներսում են։

Նրա խոսքով՝ հիմա կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։ Վերջինս ընդգծեց՝ եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին․ «Հիստերիկ դրսևորումներ են։ Երևի մյուս կողմում կանգնածները այդ օրը որոշել են անկանոն կրակներ ուղարկել մեր բնակավայրի ուղղությամբ։ Այդպես շատ է եղել, դա ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»,- ասաց Քոչարյանը։

Ըստ նրա՝ էսկալացիայի վտանգ չկա. «Ոչ դեռ չեմ տեսնում։ Երբ կտեսնենք՝ կանցնենք լիարժեք պաշտպանության»։

Հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գնացող պետության ձեռագի՞ր է, նա ասաց. «Ես ձեռագիր չեմ տեսնում: Խանգարողները ավելի շատ են եւ միայն Ադրբեջանը չի: Խանգարողներ նաեւ երկրի ներսում կարող եք գտնել»