Ոկրաինայում կրիտիկական պահ է սկսվում

Մանրամասներ
զենք

Սպառազինությունների և արևմտյան օգնության պակասի պատճառով երկրում կրիտիկական պահ է սկսվում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Հուսով եմ՝ Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին օրինագիծը կընդունվի այս ամիս»,- ասել է Երմակը՝ Politico թերթին տված հարցազրույցում:

Հունվարի կեսերից ԱՄՆ-ն դադարեցրել է Կիևին ռազմական օգնության տրամադրումը։ Նոր փաթեթը հասանելի կլինի միայն համապատասխան օրենքի ընդունումից հետո, որը, սակայն, կարող է կասեցվել Կոնգրեսի կողմից։