Քաղաքապետարանը չի վտարում «Հրապարակին»

«Երևանի շահերից ելնելով պետք է ազատել տարածքը»

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Հրապարակ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել է ծանուցում այն մասին, որ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող խմբագրությունը պետք է հինգ օրում ազատի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ քաղաքապետարանի փաստաթղթում որպես հիմնավորում նշված է՝ «Երևանի շահերից ելնելով պետք է ազատել տարածքը»։

Panorama.am-ը սրա մասին փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից։

«Հնգօրյա ժամկետ չի տրվել, այդտեղ թյուրըմբռնում կա, ոչ ոքի այդտեղից չեն վտարում։ Քիչ հետո Երևանի քաղաքապետարանը պարզաբանում կտարածի»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով ներկայումս պարզաբանման տեքստն են պատրաստում։


 

Աղբյուր` Panorama.am