Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող մեքենաների վճարի հաշվարկման նոր կանոնները

Մանրամասներ
ավտոներկրող

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵՏՄ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման վճարի չափի հաշվարկման նոր կարգը: Այսուհետ միության երկրներից ՌԴ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման հետևանքով չվճարված հարկերն ու վճարները հաշվի կառնվեն օգտահանման վճարի կազմում:

Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներկրում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծած տրանսպորտային միջոցները, և նրանց համար, ովքեր այդ գործընթացն անցնում են Ռուսաստանում՝ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու տուրքերը:

Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է պարտադիր իրականացվի Ռուսաստանում։

Ավելի վաղ նվազեցված հաշիվ-ապրանքագրերով ավտոմեքենաների ներմուծումը ԵԱՏՄ մի շարք երկրների միջոցով լուրջ ռիսկեր էր պարունակում գնորդների համար։ Այսպես, օրինակ, Ղրղզստանից ավտոմեքենաների ներմուծումը գրավիչ էր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար՝ մաքսազերծման բարենպաստ պայմանների հաշվին. ՌԴ-ում և Ղրղզստանում մեքենաների մաքսազերծման տարբերությունը կարող էր կազմել 1,5-2 մլն ռուբլի։