Իմ ձերբակալության վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են. Դավիթ Ադյան

Ներկա դրությամբ ուսումնասիրություն եմ իրականացնում «Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում


Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության աշխատակից Դավիթ Ադյանը՝ անդրադառնալով ՊՎԾ 4 աշխատակիցների ձերբակալնա լուրին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»:

Հիշեցնենք՝ Analitik.am-ն այս գիշեր հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին։

Օրեր առաջ նույն կայքը   հրապարակում էր արել, որ ԱԱԾ-ում  նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի եւ ծառայության երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար: