Այս տարվա «Օսկար»-ը դիտել է 28 մլն մարդ

Այս ցուցանիշը 6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը

Այս տարի հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը, որը հեռարձակվել է ամերիկյան ABC հեռուստաալիքով, դիտել է 28 մլն մարդ: 

Daily Mail-ի տեղեկություններով՝ այս ցուցանիշը 6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, երբ արձանագրվել էր «Օսկար»-ի պատմության մեջ ամենացածր դիտելիությունը:

Հայտնի է, որ փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը կայացած շոուն հաղորդավար չի ունեցել, ինչի պատճառով ավելի կարճ է տևել: Ի տարբերություն նախորդ տարիների շոուների՝ այն 3 ժամ 19 րոպե ավելի կարճ է տևել: