Պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի. Աննա Մկրտչյան

Մանրամասներ
Աննա Մկրտչյան

«Պարզվում է՝ 2018 թվականից տարբեր հավելվածներով և հաղորդագրություններով կառավարվող իշխանությունը հետագայում այդ հաղորդագրություններն օգտագործելու է»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ողբերգություն է, որ երկրիդ պաշտպանական, անվտանգային ղեկավար կազմը շփվում է WhatsApp-ով, այն էլ այդ մակարդակի, շփվելուց հետո էլ սուբյեկտներից մեկը դա հրապարակում է։

Վստահ եմ, որ ոչ շատ հեռու ժամանակներում մենք այդ նույն WhatsApp-ում կգտնենք նաև «Հայաստանը չի խառնվի Արցախի հանձնմանը» հաղորդագրությունը։

Ակնհայտ է, որ Նիկոլի համար Հայաստանի գոյությունը աքսիոմա չէ, թեորետիկ է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Արցախի Հանրապետությունը, հայրենիքի համար ընկած հայորդին, հայ ժողովրդի պատմությունը, հաղթանակները։ Աքսիոման մեկն է՝ աթոռը, իշխանությունը, փողը՝ իհարկե յուր խմբավորման հետ միասին։

Պրոբլեմը դուք եք, պրոբլեմը ձեր մեջ է, պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»,- ասաց Աննա Մկրտչյանը։