ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մանրամասներ
ճանապարհ ձյուն մերկասառույց

Մարտի 19-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Տավուշի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Էջմիածնի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Նաիրիի, Թումանյանի, Մեղրիի տարածաշրջաններում ՝անձրև։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։