Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինայի հետ և կոչ անում մեր գործընկերներին՝ անել հնարավոր ամեն բան, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Մանրամասներ
Ստոլտենբերգ

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և կոչ եմ անում մեր գործընկերներին, որ անեն հնարավոր ամեն բան, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, և հենց դրա համար պետք է ավելացնենք մեր աջակցությունը»,- նշեց նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, ապա իրական ռիսկ կա, որ «ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»։