Ուկրաինան հրթիռակոծել է Բելգորոդը. կա զոհ

Մանրամասներ
բելգորոդ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի օդային տարածքում Ուկրաինայից արձակված ութ հրթիռ են ոչնչացրել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հարձակման հետևանքով զոհվել է մեկ, վիարվորվել չորս մարդ: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ «հրթիռներից մեկի բեկորներն ընկել են մարդատար մեքենայի վրա»։ Վարորդը մահացել է։