Մարդու մտքով չի կարա անցնի, որ երկրիդ վարչապետի տիկտոկի էջը նման բաներ կարա հրապարակի

Մանրամասներ
Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի էջը տիկտոկում հրապարակում ա իր և նախկին ՊՆ նախարարի վոցափի նամակագրությունը։

Մի կողմ թողնենք, որ չի կարելի առանց երկրորդ անձի համաձայնության անձնական չատ հրապարակել։

Մի կողմ թողնենք նաև, որ զրո ինֆորմատիվություն ունի այդ պերեպիսկան։

Մի կողմ թողնենք, որ բանական մարդու մտքով չի կարա անցնի, որ երկրիդ վարչապետի տիկտոկի էջը նման բաներ կարա հրապարակի։

Մի կողմ թողնենք, որ արհեստական բանականությունով կարելի ա սարքել 800 հատ սենց չատ, տարբեր բովանդակությամբ։

Այս պատմության մեջ ամենասարսափելին այլ բան ա։ Իսկապես վարչապետը ու ՊՆ նախարարը իրար հետ շփվում են ամենաանապահով, հետախուզության ու հատուկ ծառայությունների համար հեշտ հասանելի, անվտանգության առումով ամենախոցելի մեսսինջեռո՞վ:

Եթե սա իրական նամակագրություն ա, սարսափում եմ պատկերացնել՝ էլ ում հետ երկրի անվտանգությանը վերաբերող ինչ բաներ ա քննարկել էդտեղ»:

Աղբյուրը` Անժելա Էլիբեգովա