Սյունիքի մարզպետը մեկնում է Մեղրի. հանդիպելու է խոշորացված համայնքների բնակիչների հետ

Մանրամասներ
սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարտի 14-ից սկսած, աշխատանքային այցով կլինի Մեղրի խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում, հանդիպումներ կունենա բնակիչների, համայնքային ու տեղական այլ կառույցների ներկայացուցիչների հետ:

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ համայնքում այցերի ավարտին Ռ․Ղուկասյանը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։

Մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են գրանցվել Մեղրու համայնքապետարանում: