Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա. Նախարար

Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի

Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»։

Սուտ 2. Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել և ձեր վառ երևակայությունը լավ կլինի պահեք ձեզ։ Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը», - գրել է Արսեն Թորոսյանը։