Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը

Հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը եղել է 51 մլն դրամ

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը Աննա Հակոբյանն է, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:

Ըստ այդմ՝  հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը եղել է 51 մլն դրամ, որը կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»:

Երկրորդը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն  է՝ 47.9 մլն դրամ:

Ցանկն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.