Կանայք կարող են համերաշխության մթնոլորտի առաջամարտիկները դառնալ մեր երկրում. Գագիկ Ծառուկյան

Մանրամասներ
ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կանանց միջազգային օրվա առթիվ համախմբել էր Հայաստանի  սիրված ու ճանաչված կանանց:

Հանդիպմանը ներկա են եղել հերոսածին մայրեր, վաստակավոր արտիստներ, աշխարհի չեմպիոններ՝ կանայք, ովքեր, անկախ մասնագիտությունից, անկախ ոլորտից, գալիք սերունդներին հայրենասիրության և հայրենանվիրման օրինակ են հանդիսանում։

«Կրկին շնորհավորում եմ մեր չքնաղ կանանց, ովքեր, նորից եմ ասում, կարող են համերաշխության մթնոլորտի առաջամարտիկները դառնալ մեր երկրում։ Ի վերջո, միայն ներազգային համերաշխությամբ է հնարավոր կերտել ուժեղ հայրենիք, և հանդիպմանը բոլորը ներկա էին հե՛նց այս գաղափարի նվիրումով»,- նշել է Գագիկ Ծառուկյանը: