Լարսը փակ է բեռնատարների համար

Մանրամասներ
Վերին Լարս

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։

«Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - նշված է հաղորդագրության մեջ։