Միրզոյանի՝ Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ

Մանրամասներ
քպ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը․

«Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին», - գրել է Բադալյանը։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: