Իմ տեղեկություններով՝ Փաշինյանը նախատեսում է սահմանադրորեն Հայաստանին արգելել մաս կազմել որևէ ռազմաքաղաքական դաշինքի․ Մամիջանյան

Մանրամասներ
մամիջանյան

Հայաստանում օդում կախված տագնապ կա, և մեկ հարց․ այս ամենի վերջն ի՞նչ է լինելու։

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին այսպիսի հարց բարձացրեց «Պատիվ ունեմ» խմբակցութան ղեկավար Հայկ Մամիջանյանտ։

Ըստ նրա՝ իրականում վերջը մոտ է՝ կա՛մ Փաշինյանի վերջն է մոտ, կա՛մ  Հայաստանի։

Հայկ Մամիջանյանն առաջարկեց միասին մի քանի իրադարձություն վերլուծել։

«Մյունխենյան այցը վերլուծել է քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ այդմ, հետևություն անենք արդյոք, որ Ադրբեջանի հերթական «ուլտիմատումն» այն է՝ առանց միջնորդների բանակցություններն իրականություն է դարձել։

Հայաստանում շատ է քննարկվում Սահմանադրական փոփոխությունների օրակարգը, որն, իմ համեստ կարծիքով, Փաշինյանը չի հասցնի։ Ըստ իմ տեղեկությունների՝  այդ գործընթացներին շարունակություն տալու դեպքում Փաշինյանը նախատեսում է Սահմանադրության մեջ ամրագրել  ապադաշինքային տրամաբանություն, այսինքն ՝ սահմանադրորեն Հայաստանին արգելել մաս կազմել որևէ ռազմաքաղաքական դաշինքի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։