ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցի 5 երկրի զորակազմ․ Շոյգու

Մանրամասներ
շոյգու

ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցի հինգ երկրի զորակազմ։ Զորավարժությունները լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի այս տարվա պատրաստության արդյունքը։

Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։

«Զորքերի պատրաստման արդյունքը կլինի ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2024» զորավարժությունը, որին կմասնակցեն հինգ պետությունների ռազմական կոնտինգենտներ»,- ասել է Շոյգուն։