Պուտինն ինձ ասաց, որ չի հետաձգի իր այցը Թուրքիա․ Էրդողան

Մանրամասներ
պուտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ավելի վաղ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն ասել է, որ չի հետաձգի իր այցը Թուրքիա։

«Նման այցը տեսանելի ապագայում չի քննարկվում, բայց Պուտինը ինձ ասաց, որ չի հետաձգի այս այցը»,- Անկարայում լրագրողներին ասել է Էրդողանը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ, նշել էինք, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Էրդողանի 70-ամյակի կապակցությամբ։