Հայաստանում ռուս զինվորների կողմից դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը մտահոգիչ է․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլլ Փաշինյանը խոսել է Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին։

«Ինձ հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը։

Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում, հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները մնան անպատասխան»,-ասել է նա։