ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալահամերգին։
«Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում և այստեղ առանձնահատուկ է ձեր անձնական դերը։ Շնորհակալ եմ մեր հարաբերությունների զարգացման և խորացման նկատմամբ ձեր ցուցավերած մոտեցման համար»,– ասաց Փաշինյանը Մակրոնին Փարիզում համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին` Փաշինյանը ասաց, որ 2022թ–ի Պրահայի քառակողմ հանդիպմանը ընդգծվել են տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքները, որոնց հավատարմության դեպքում խաղաղությունը հասանելի է։
«Շնորհակալ եմ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։ Պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունները էական են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,– ասաց Փաշինյանը։
0Comments