Սպասվում են տեղումներ և մառախուղ. Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Մանրամասներ
եղանակ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Փետրվարի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի գիշերը և առավոտյան, 24-25-ին հնարավոր է,  23-ին սպասվում է անձրև։ 

 Нет описания.

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Нет описания.