Յուրաքանչյուր օր արսենիում ու այլ թունավոր մետաղներ պարունակող ջրի միլիոնավոր լիտրեր, ԱՄՆ-ի ամենաթունավոր հանքավայրերից թափվում են հարակից աղբյուրներն ու լճակները, ինչի մասին պարզել է Associated Press գործակալությունը:
Daily Mail-ի փոխանցմամբ, առողջության համար վտանգավոր ջուրն ամեն օր խմում են Մոնտանա, Կալիֆոռնիա, Կոլորադո, Օքլահոմա և առնվազն ևս հինգ նահանգների բնակիչները:
Արծաթ, կապար, ոսկի ու այլ մետաղներ արդյունահանող ընկերությունները, կորցնելով «սպառված» հանքերի նկատմամբ հետաքրքրությունը, լքել են դրանք՝ իրենց հետևից թողնելով աղբյուրների մեջ թափվող թունավորված ջուրը:
Գործակալությունն ուսումնասիրել է դաշնային վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ հանքավայրեր:
Ըստ տվյալների՝ ավելի քան 189 մլն լ թունավորված ջուր օրական արտահոսում է այդ հանքավայրերից, թափվում է գրունտային ջրերի, գետերի, աղբյուրների ու լճերի մեջ, ինչից հետո էլ այն խմում են մարդիկ:
0Comments