Ադրբեջանցիները կրակ են բացել Իրան-Ադրբեջան սահմանին

Մանրամասներ
իրան

Փետրվարի 19-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Ադրբեջանի Պետական ​​սահմանապահ ծառայության «Գեյթեփե» սահմանապահ ջոկատը երեք անհայտ անձանց կողմից իրանաադրբեջանական սահմանը խախտելու փորձ է հայտնաբերել, գրում է Haqqin-ը։

«Սահմանապահները կարգադրել են սահմանախախտներին կանգ առնել և նախազգուշական կրակ են բացել օդում։ Չնայած դրան՝ նրանց հաջողվել է փախչել՝ օգտվելով մթությունից և դժվարանցանելի տեղանքից։

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել է 15 կգ 600 գրամ մարիխուանա, 30 միավոր Prostahealth դեղահաբ և 1000 M-40 մեթադոն հաբ, որոնք համարվում են հզոր թմրանյութեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։