Ալիևը Մյունխենում կոչ է արել վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ մի շարք մեխանիզմների վերացումը, որոնք անցյալի մնացորդներ են»։

Այդ մասին նա ասել է Մյունխենում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ կարևոր է պաշտոնապես վերացնել ԵԱՀԿ-ում անցյալի մնացորդներ հանդիսացող մի շարք մեխանիզմներ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը՝ որպես չգործող կառույցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը նաև նշել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է», իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա «այդ գործընթացը երկկողմանի է»։