«Ստի դետեկտոր». Հայկ Մարությանի արձագանքը` իր մասին տարածվող տեղեկություններին (տեսանյութ)

Մանրամասներ
Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր  էջում տեսանյութ է տեղադրել, որը վերնագրել է՝ «Ստի դետեկտոր»։

«Նոր տեսանյութում ձեզ պատմում եմ ՔՊ-ի՝ մեր մասին տարածած նոր ստերի մասին, ինչպես նաեւ մի քիչ խոսում եմ ՔՊ-ի կողմից դեղին մամուլի ոճի մեջ պարբերաբար տարածվող դեզինֆորմացիայի բնույթի մասին»,-գրել է նա։

«Մասնավորապես ուզում եմ անդրադարնալ տրանսպորտի թանկացման նախագծին, երբ ՔՊ-ն հայտարարեց տրանսպորտի թանկացման մասով անտաղանդ որոշման մասին, բնականաբար, մեր խմբակցությունը դրան շատ կոպիտ արձագանքեց, իսկ ժողովուրդն ընդհանրապես մերժեց այս խայտառակ որոշումը, ինչից հետո իրենք հետ քաշեցին այս որոշման նախագիծն ավագանու նիստից։ Եվ որպեսզի տակից դուրս գան, սկսեցին իմ մասին շատ կեղծ տեսանյութ տարածել, որտեղ ես, պնդում եմ, որ պետք է թանկանա տրանսպորտը»։

Մարությանի նշում է, որ տեսանյութը, որը տարածվել է, կտրված է կոնտեքստից.

«Այդ հարցազրույցը ես տվել եմ իմ երդմնակալության առաջին օրը, այսինքն իմ առաջին ախատանքային օրը՝ որպես քաղաքապետ։ Եթե նայեք ամբողջական տեսանյութը, ապա կտեսնեք, որ ես այն ժամանակ ասել եմ նույնը, ինչ ասել եմ այսօր»։

Մանրամասները՝ տեսանյութում.