Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ում օպերատիվ կառավարման պակաս չկա՝ չնայած, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ տարաձայնություններ կան: Այս մասին գրում է РБК-ն:
«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում որևէ ֆրուստրացիա չկա, ինչպես նաև չկա ՀԱՊԿ ղեկավարության վակուում: ՀԱՊԿ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է»,-ասել է Պեսկովը՝ նշելքվ, որ կառույցը՝ ի դեմս ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովի, ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀԱՊԿ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք կարգավորվում են. Պեսկով
Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում որևէ ֆրուստրացիա չկա, ինչպես նաև չկա ՀԱՊԿ ղեկավարության վակուում
0Comments