Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Մանրամասներ
զորավարժություն

Առաջիկա շաբաթներին Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանիին։

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է նաև, որ Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն մինչև տարեվերջ իրանական օրացույցով (մարտի 19)։ Նա հավելել է, որ այլ երկրներ նույնպես կհրավիրվեն համատեղ զորավարժություններին։