Քարտեզ, որտեղ 2025 թ. համար Թուրքիայի մասին թուրքական պատկերացումներն են․ Ուշադիր նայենք և կտեսնենք, որ Հայաստան չկա

Մանրամասներ
քարտեզ

Առաջիկա 2-3 տարվա ժամանակագրությունը.

Երեկ՝ «Եթե չհանձնենք Արցախը, պատերազմ կլինի»։

Այսօր՝ «Եթե չփոխենք Սահմանադրությունը, պատերազմ կլինի»։

Վաղը՝ «Եթե չտանք Տավուշի ու Արարատի գյուղերը, պատերազմ կլինի»։

Վաղը չէ, մյուս օրը՝ «Եթե չլուծարենք հանրապետությունը և չդառնանք ինքնավար մարզ, պատերազմ կլինի»։

2-3 տարուց՝ «Եթե այստեղից չգաղթենք, պատերազմ կլինի»։

Ձև կա՞ արդյոք փոխելու սա։ Այո՛։

հ.գ. Կից քարտեզում Թուրքիայի մեդիաներից մեկով վերջերս ցուցադրված հերթական քարտեզն է, որտեղ երևում են Թուրքիայի մասին թուրքական պատկերացումները 2025 թ. համար։ Ուշադիր նայենք և կտեսնենք, որ Հայաստան չկա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան