Սառույցի ու ձյան պատճառով կոտրվածքի մասին քանի՞ զանգ է ստացվել. Ավինյան

Մանրամասներ
ավինյան

Երևանի քաղքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանին հետաքրքրվեց՝ արդյո՞ք ունենք կտրվածքերի հետ կապված շտապօգնության հասած զանգերը, և մասնավորապես ձյան տեղումների ու սառույցի հետ կապված առանձնացված թվերը:

Արձագանքելով Կարապետյանն ասաց. «Այսօր դեռ պատրաստ չենք, հաջորդիվ՝ մյուս շաբաթ այդ մասով զեկույց է լինելու, բայց օպերատորն էլ ավելացրել ենք՝ այսօրվանից հետզանգի ծառայությունն ակտիվ է: Սա ժամանակավոր է, մինչև օպերատորներ կավելացնենք»:

Ավինյանը հանձնարարեց՝ հաջորդ շաբաթ այս հարցերի վերաբերյալ հանդես գալ զեկույցով: