Իտալիայի Սուպերգավաթի գոլերն ու հույզերը՝ «Ինտերի» գեղեցիկ տեսանյութում

Մանրամասներ
ֆուտբոլ

Իտալիայի նորընծա սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» գեղեցիկ տեսանյութով ամփոփել է Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որն առաջին անգամ անցկացվեց «կիսաեզրափակիչ, եզրափակիչ» ձեւաչափով։

«Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց այս տիտղոսը։ Եզրափակիչում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթել էր չեմպիոն «Նապոլիին»։