Սա խնդիր է ու այդ խնդիրը մի օր պայթելու է. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ ասուլիս

Երեկ մենք խոսել ենք ճանապարհների թերությունների վերացման մասին, նախ պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում թերություն վերացնել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ենթադրենք ճանապարհը կառուցվել է, երեք կամ վեց ամիս հետո փոս է հայտնվել այնտեղ, շինարարն ասում է՝ կգնամ, թերությունը կվերացնեմ։ Հինգ օրից ուրիշ տեղ էլ է փոս առաջանում, ասում է՝ կգնամ, դա էլ կվերացնեմ, 7 օրից էլի ու մենք ճանապարհների փոխարեն ունենում ենք կարկատանների մի հավաքածու։ Սա անընդունելի է»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս խոսեց Հայաստանում շինարարության թերությունների վերացման մշակույթի մասին։

«Այդ կուլտուրան շատ կասկածելի է, որովհետև միևնույն է այդ փոսը լցնելը ճանապարհի հարթությունից կամ բարձր է լինելու, կամ ցածր։ ՀՀ-ում չկա մի կետ, որտեղ երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց, չեմ չափազանցնում, տեղ-տեղ, որ ուշադիր լինես անուն ազգանունով կասես՝ ո՞ր շինարարն է, մյուսը՝ որը։ Սա խնդիր է ու այդ խնդիրը մի օր պայթելու է»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։