Շտապօգնության բժիշկները բնակարանում հայտնաբերել են 54-ամյա տղամարդու դի

Մանրամասներ
4

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հունվարի 22-ին ժամը 22։45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն վարչական շրջանի 12-րդ փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նշված տան բնակիչ 54-ամյա Հովսեփ Հ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել իսկ աջ ազդրի վրա առկա է եղել մակերեսային վերք։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։