Ամերիկյան ավիաբազաները ենթարկվել են ամենամասշտաբային հարձակման

Մանրամասներ
ռազմաբազա ամն

Իրաքի իսլամական դիմադրությունը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Այն ալ Ասադ ռազմակայանը, որի տարածքում տեղակայված են ամերիկացի զինվորականները:

Սա համարվում է տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա ամենամասշտաբային հարձակումը, գրում է IRNA-ն։

Իրաքի իսլամական դիմադրությունն իր վրա է վերցրել այս հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ այդ հարձակման ընթացքում մեծ թվով հրթիռներ են օգտագործվել: