«Ով սիրուն, սիրուն»-ը՝ մոսկովյան մետրոյում

Երաժիշտը սկզբում երգել է, հետո դուդուկով նվագել երաժշտությունը

Երաժիշտ Օլեգ Պերևերզևը մոսկովյան մետրոյի «Սուխարևսկայա» կայարանի սպասասրահում կատարել է հայկական «Ով սիրուն, սիրուն» սիրված երգը, որը ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել «Միմինո» ֆիլմի շնորհիվ:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, երաժիշտը սկզբում երգել է, հետո դուդուկով նվագել երաժշտությունը:

Instagram-ում հրապարակված տեսանյութի տակ օգտատերերից մեկը ցանկություն է հայտնել, որ հայկական դուդուկը հնչի աշխարհի բոլոր անկյուններում: