Մտնում ենք նոր դարաշրջան. Մբապե

Մանրամասներ
Մբապե

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւս մտադիր է կարիերայի վերջում հանդես գալ ոչ եվրոպական առաջնությունում։

«Ֆուտբոլի պատմությունը կերտած շատ ֆուտբոլիստներ հեռացան Եվրոպայից անցած ամռանը, եւ մենք մտնում ենք նոր դարաշրջան։ Դա դարձել է մեր մարզաձեւի անբաժան շրջափուլը, եւ մի պահ էլ կգա իմ հերթը։

Ինձ չեն անհանգստացնում այդ փոփոխությունները։ Ես պարզապես մտածում եմ իմ կարիերայի շարունակության մասին եւ իմ ուրույն ուղիով գնալու մասին»,- Մբապեի խոսքը մեջբերում է GQ France-ը։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։