Արդար չէ, որ ասում են՝ բա ինչու՞ մեր բակի շան հարցը չեք լուծում․ Փաշինյան (տեսանյութ)

Մանրամասներ
նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդար չի համարում, որ կառավարությանն ասում են՝ ինչի մեր բակի շան հարցը չեք լուծել։

«Համայնքին միլիոններ ենք տալիս, է՞դ էլ անենք, աղբն էլ հավաքենք, մի հատ էլ շան հա՞րցը լուծենք։ Երբ տված դոտացիաներով և սուբվենցիոն ծրագրերով  5 մետր մայթ են սարքում, առավոտից երեկո ասում են՝ տեսեք՝ մեր համայնք այս արեց, այն արեց։ Երբ մայթին մի հատ շիշ է դրված, որը պետք է վերցնեն, ասում են՝ կառավարություն ինչի՞ այս շիշը չի վերցնում, այս շան հարցը չի լուծում»,- նկատեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև հայտարարեց, որ 2018 թվականից համայնքներին տրվող դոտացիան այնքան է աճել, որ նույնիսկ չէին կարող մտածել՝ դա երբևէ կարող է տեղի ունենալ:

«Մենք ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, այլ մենք ճանապարհներ կառուցում ենք մարդկանց համար»,- արձանագրեց Փաշինյանը։